Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տուբերկուլոզով հիվանդ 16 անձինք կան

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տուբերկուլոզով հիվանդ 16 անձինք կան
01.12.2016 | 18:11

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի հրամանով` տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում շարժական և ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով յուրաքանչյուր տարի կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ:

2012թ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եղել են տուբերկուլոզով հիվանդ 54, 2013թ.-ին` 34, 2014թ.-ին` 35, 2015թ.-ին` 24, իսկ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ` 16 անձինք, ընդ որում` 2016թ. նշված ժամանակահատվածի դրությամբ գրանցված 16 հիվանդներից միայն 8-ի դեպքն է հայտնաբերվել 2016թ. ընթացքում:

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ